Posted in Մայրենի

Մայրենի 26/2/24

Վաղուց անցած-գնացած օրերից է այս վերհիշումը։

Իմ բարեկամ մի ընտանիք Սիմոն անունով մի սպասավոր ուներ։ Սիմոնը տարիներից ի վեր ծառայում էր նրանց մոտ. գոհ էին նրա աշխատանքից և թվում էր, որ ինքն էլ գոհ էր նրանցից։

Մի օր Սիմոնը ներկայանում է տանտիրուհուն և ասում.

— Խանում, ներող եղեք, ես ուզում եմ տուն գնամ, մեր գեղը։ Շատ շնորհակալ եմ ձեզանից, բայց էլ չեմ ուզում ծառայել։

— Ինչո՞ւ, Սիմոն ջան,– զարմացած հարցնում է տիկինը,— չէ” որ մենք քեզ միշտ լավ ենք նայել, տարիներ շարունակ մեր տանն ես եղել, սովորել ենք իրար։ Հիմա ի՞նչ պատահեց, ասա սրտաբաց։ Թե ռոճիկդ քիչ ես գտնում՝ ավելացնենք։ էնպես լինի, որ գոհ լինես մեզնից և մեր տանը մնաս։

— Չէ՛, խանում ջան, գիտեմ, որ ինձ հետ լավ եք վարվել, և ռոճիկիս մասին էլ գանգատ չունեմ, միայն թե ուզում եմ գեղ գնամ, ժամանակավոր. կարելի է մի քանի ամիս անց էլի ետ գամ։

— Բայց ինչո՞ւ ես մնում այդքան երկար ժամանակ, գեղում ի՞նչ կա որ…— Սիմոնը լռում է։

— Մեկ էլ որ՝ չասացիր գնալուդ պատճառը։

— Խանում ջան, ճշմարիտը որ կուզես իմանալ՝ ասեմ,— վճռողական շեշտով պատասխանում է Սիմոնը, –ուզում եմ գնալ, որ էլ իմ անունը չլսեմ։ Չլսեմ անունս՝ ականջս հանգստանա։ Թե չէ, էս ինչ կյանք է, ես կխելռեմ։ Շարունակ, ամեն օր — Սիմոն, սամավարը քցե, շո՛ւտ, շո՛ւտ արա։ Սամավարը քցում եմ, կրակը փչում եմ, մեկ էլ — Սիմո՛ն, աղայի կոշիկները արի տար, շուտ սրբիր՝ բեր։

Վազում եմ, կոշիկները տանում, սրբում եմ շտապով, հանկարծ՝ Սիմո՛ն վազե ֆայտոն բեր, օրիորդը տեղ է գընում, շո՛ւտ, շո՛ւտ։ Վազում եմ ֆայտոն բերելու՝ սամավարը թողնելով իր բախտին, կոշիկները սրբելը կիսատ, ֆայտոնը բերում եմ։ Սամավարը եփել, ջուրը թափվել Է. նորից ջուր եմ լցնում, նորից ածուխ եմ քցում։ Մեկ՝ սամավարն եմ փըչամ, մեկ՝ կոշիկները սրբում։

Նորից անունս.

— Տո՛ տղա Սիմոն, չայն ո՞ւր մնաց, բերաններս չորացավ։ Դեհ, գնա մի լիմոն Էլ բեր, միայն շո՜ւտ արա։

Մյուս կողմից աղայիս ձայնը.

— Տո՛, Սիմոն, կոշիկ սըբե՞լ Էր, թե սենյակ սրբել։ Մի ժամ եղավ։ Շտապում եմ, շո՛ւտ արա։

Ձեռքս կոշիկի միջից չհանած՝ դռան զանգը տալիս են։

— Սիմո՛ն, վազի՛ր, դուռը բաց, — էդ միջոցին, մեկ էլ պստիկ տղան.— Սիմոն, թռի մի տուփ պապիրոս բեր։ Դե՛հ, քեզ տեսնեմ… Դեհ, խանում ջան, բա ես ո՞նց անեմ, որ չխելռեմ։ Օրը հազար անգամ անունս լսում եմ.

– Սիմո՛ն, արի,

Սիմո՛ն, գնա,

Սիմո՛ն, տար,

Սիմո՛ն, բեր,

Սիմո՛ն, վազե,

Սիմո՛ն, թռիր,

Սիմո՛ն, Սիմո՛ն,

էլի

Սիմո՛ն, Սիմո՛ն…

էդ՝ ականջս խարտոցող Սիմոն անունը երազիս մեջ էլ եմ լսում, քունս հարամ է անում։

Տունը մարդ չեղած ժամանակ էլ պատերը ձեն են տալիս.

-Սիմո՛ն, Սիմո՛ն։

Անունս ինձ թշնամի է դառել, աչքիս գրողն է դաոել.

կատաղեցնում է ինձ, գժվեցնում է ինձ։ Կուզեմ փախչեմ աշխարհի ծայրը, որ զզվելի անունս էլ չլսեմ։

Չէ՛, խանում ջան, էլ ուժ չունեմ, հիմի շատ եմ խնդրում իրավունք տաս, երթամ մեր գեղը, մի քանի ամիս ականջս հանգստանա, հետո նորից կգամ։ Խոսք եմ տալիս, միամիտ եղեք…

  1. Գրավոր բացատրի’ր հետեւյալ բառերը`խանում, սպասավոր, սրտաբաց, ռոճիկ, գանգատ, վճռական, ինքնաեռ, աղա, ֆայտոն։

Տիկին, հարուստ տների համար ծառա, անկեղց մարդ, օրապահիկ, բողոք, գլխավոր, տես, պարոն, կառք:

  • Ի՞նչ զգացողություն ունեցար, երբ կարդացիր պատմվածքը։

Միքիչ վատ եի շատ ըզգում Միմոնի համար:

3.Խորհուրդ տո’ւր աղային եւ խանումին։

Չունեմ իրան շատ բան ասելու: ինքը ուզում է գնա՞լ, թող գնա:

4.Պատմվածքի համար նոր ավարտ հորինի’ր։

Տղան փախնում է գնում է ուրիշ տուն: անյտեղ իրան սիրում և հարգում են:

Posted in Մայրենի

Մայրենի 22/2/24

Մի կերի տարի ես ու մեր Ավագը Մասրեքում խոզ էինք պահումֈ Հիմի մի
աշունքվա գիշեր բերել ենք խոզը իր նիստն արել ու դափի դռանը մի կրակ վառել, որ
բոցն աստծու ոտներն էրում էֈ Մի լուսնյակ գիշեր էֈ Ես պկու եմ ածում, էս Ավագն էլ
մի բայաթի է վեր քաշել, որ սար ու ձոր գվգվում ենֈ
Մին էլ Ավագը, թե՝ ա՜յ տղա, էն ո՛վ է, հրեն մի մարդ է գալի վերի կռնիցըֈ
Մտիկ տամ տեսնեմ, դրուստ որ՝ մի մարդ է գալի վերևիցըֈ Ամա ես էլ լսել եմ, որ արջը
գողության գալիս՝ խաբելու համար առաջի երկու ոտը դոշին է գնում, երկու ոտնանի
մարդի նման է գալի, ոնց որ մարդ ըլիֈ
Ասի՝ Ավագ, էս օքմին չի, արջ էֈ
Թե՝ բո՛հ, չէ-չէ՝ պոզերֈ
Ա՛յ տղա, ասի՝ արջ էֈ
Ես՝ հա, սա՝ չէ. ես՝ հա, սա՝ չէֈ Իսկ նա էլ կամաց-կամաց կողքըհան մոտենում է,
ու ձեռներիս էլ հրացան չկաֈ Մին էլ էն տեսանք՝ առաջի երկու ոտը վեր դրավ, դառավ
չորսոտնանի ու, ա՛ռ հա կտաս՝ խոզի կես տեղըֈ Խոզը ճղճղալով իրար խառնվեց,
հավաքվեց արջի վրաֈ
— Ալաբա՛շ, բռնի հա՜ բռնի, հրես հա՛ հրեսֈ
Ամեն մինս մի ածխակոթ վեր կալանք, վազեցինքֈ Մի հաստլիկ մերուն ունեին․
ականջ դնենք, որ սրա ճղղոցը ներքի փոսերիցն է գալիֈ Վազ տվինք փոսերի վրաֈ
Ածխակոթը քաշել ենք, հիմի էս անիրավին վեր ենք հատում, տալիս ենք, ինչ անում
ենք, չենք անում, մերունը բաց չի թողնում․ առաջներս խտըտած ձորն է ընկնումֈ
Վերջը, շատ տեղը նեղացրինք, չէ՛, թող արավ, փախավֈ
Առավոտը ասի՝ Ավագ, դու խոզի կշտին կաց, ես գնամ տանիցը մի հրացան
բերեմ”
Թե՝ դե՜, լավֈ
Բ
Ավագը խոզի կշտին կացավ, ես գնացի․ տանը մի հին հրացան ունեինք, վեր
կալա եկաֈ Եկա, շիտակ գնացի ներքի մոշուտնին, որտեղ գիտեմ արջի տեղն էֈ Ման
եկա, որ գտա ոչ, մի տեղ մի լավ մոշուտ պատահեց, կանգնեցի, ասի՝ մի քիչ մոշ
ուտեմֈ Միամիտ մոշ ուտելիս՝ հենց մոշենու տակիցը մինը ֆրթացրեց ու հրացանս
բռնեցֈ
Դու մի ասիլ, գնացել եմ հենց անտեր արջի վրա եմ կանգնելֈ
Որ հրացանիս լուլիցը բռնեց, ես էլ կոթը պինդ բռնեցիֈ Հիմի նա օլորում է,
ուզում է կոտրի, ես էլ օլորում եմ, որ հենց անեմ ծերը վյրեն ընկնի, հուպ տամ, ծուխը
փորն անեմֈ Բայց անտերը գլխի է ընկել, թողնում չիֈ
Ես ձգեցի, նա ձգեց, տեսա, որ բան չի դառնում, ձեռս գցեցի, ասի հանկարծ
խլեմֈ Ձեռս գցեցի թե չէ, թանթլիկը բերավ ուսովս պատ տվավֈ Որ թանթլիկն ուսովս
պատ տվավ, հրացանը բաց թողեցֈ Էնքան արի՝ հրացանի ծերը փորին դեմ առավ,
չախմախը ձեռս գցեցի, ասի՝ էս է, բանը պրծավֈ Վերի ոտը քաշեցի՝ չրթկացրի,
տրաքեց ոչֈ Մտիկ տամ, տեսնեմ՝ քարը վեր է ընկել, կորելֈ Էստեղ մեջքս կոտրեցֈ
Հրացանը բաց թողի, ասի՝ խտըտիցն ազատվեմ, եղավ ոչֈ Բռնեցինք իրարֈ
Գ
Դես քաշեցինք, դեն քաշեցինքֈ Տեսնեմ՝ անտերն, էս է, ինձ ուտում էֈ Ձեն տվի,
«Ա՛լաբաշ, հե՜յ․․․ Ա՛լաբաշ, հե՜յ․․․»ֈ
Մին էլ տեսա շունը կլանչելով գալիս էֈ Եկավ հասավֈ «Ա՛լաբաշ, օգնի, ասի,
ինձ կերավ…»ֈ Հա՛յ քեզ մատաղ, շո՜ւն, որ հասավ մեջքին տվավ էլի, ոնց որ մի գնդակ
ըլիֈ Ամա ի՜նչ, էն շունը թե նրա մեջքին տված, թե էն լեռ քարափինֈ
Ոնց որ երկու փահլևան պինդ իրար բռնեն, բռնել ենք ու աչք աչքի ենք գցելֈ
Մին էլ էն տեսա՝ կում արավ ու մարգի պես երեսիս մի մեծ թքեց՝ թո՜ւֈ Որ թուքն
աչքերս բռնեց, գլուխս դոշիս վրա կռացրի, ետնուց էլ թանթլիկով մի թունդ ապտակ
հասցրեց, ու ինձ կորցրիֈ
Տեսա՝ էլ ազատվելու գուռը չկա, ասի՝ ես առաջուց երեսիս վրա վեր ընկնեմ, որ երեսս
փչացնի ոչֈ Բերանսիվեր տակին վեր ընկաֈ Որ տակին վեր ընկա, շունն ավելի
կատաղեցֈ Արջն ընկել է ինձ վրա, շունը ետևից իրեն ուտում է, որտեղից բոնում է՝
օգուտ չի անումֈ Դու մի ասիլ վարպետ շուն է, գիտի արջը որտեղից կխեղճանաֈ
Մեջքին վեր էլավ, ականջներիցը բռնեցֈ Որ ականջներիցը բռնեց, արջը ինձ թողեցֈ
Անտերը գազազեց, շանը թափ տվեց մեջքից, վեր գցեց ու բռնեց, հուպ տվավ, թե
չանչեց, էլ գիտեմ ոչ՝ ինչ արավ, որ բաց թողեց, շունը կլանչելով ձորն ընկավ, փախավ,
կորավֈ
Դ
Շունն էլ գնաց․ մնացինք ես ու ինքըֈ Հիմի տակին երեսս բռնած միտք եմ
անումֈ Իմացել եմ, որ արջը ականջ է դնում, տեսնի շունչ կա, թե չէֈ Թե իմանում է, որ
շունչ է քաշում տակի օքմինը, ջարդում է, մինչև շունչը կտրի, թե հո չէ՝ քոթքաթաղ է
անում, թողնում գնում, որ հոտի, հետո գա հանի ուտիֈ Էս միտք անելիս մին էլ էն
տեսա՝ գլուխը բերավ գլխիս վրա դրավ, շունչը իրեն քաշեց․ ականջ է դրելֈ Ես էլ
շունչս փորս գցեցի, ոնց որ թե մեռած եմֈ Գլուխը վեր քաշեց, մի քիչ կացավ՝ մին էլ
ականջ դրավֈ Էլ ետ շունչս պահեցիֈ Սա որ տեսավ՝ ես, էս է, մեռած եմ, ինձ թող
արավ մրթմրթալով գնացֈ Աչքս ծերպ արի, ասի՝ մտիկ անեմ, տեսնեմ ուր է գնումֈ
Ասում եմ՝ հենց լինի մի քիչ տեղ հեռանա, վեր կենամ փախչեմֈ Գնաց՝ մոտիկ ցախ ու
մախ կար, փետ կար, հավաքեց բերավ վրես ածավֈ Մեջքիս վրա դրավ, շլինքիս վրա
դրավ, էլ ետ գնացֈ Գնաց, մի թեթև ցըցչորի կար, էն էլ բերավ ոտներիս վրա դրավ, մին
էլ ետ գնացֈ
Տեսնեմ՝ մի ահագին քոթուկ կա, չարչարվում է պոկի, որ բերի էն էլ վրես գցիֈ
Միտք արի որ՝ թե էս քոթուկը բերի վրես գցի, տակին շունչս կկտրիֈ Ասի, քանի ուշքը
քոթուկումն է, վեր կենամ կորչեմֈ Փորսող տալով փետերի տակիցը դուրս եկա,
փախա մտա մոտիկ մամխուտը, տապ արիֈ
Հիմի տապ արած տեղիցը մտիկ եմ անումֈ Չարչարվեց, քոթուկը պոկեց ու, ոնց
որ մարդը խտըտի, խտըտեց, բերավ թե վրես գցիֈ Եկավ տեսավ փետերի տակին
մարդ չկաֈ Քոթուկը խտըտին զարմացած կանգնեց, փետերի տակին մտիկ արավ,
չորս կուռը մտիկ արավ, հանկարծ քոթուկը վեր գցեց ու՝ թո՛ւ հա թո՛ւ, թո՛ւ հա թո՛ւ,
մարդի նման թքոտում է. ասի երևի ափսոսում է, էլի՛ֈ
Թո՛ւ հա թո՛ւ անելով, ճռճռացնելով ընկավ ներքի ձորըֈ Ես էլ վեր կացա, դուրս
պրծա դեպի Ավագըֈ Գալիս եմ, ոնց եմ գալիս, ոնց որ հետ ածած լինեմֈ Ետ եմ մտիկ
անում, ասում եմ՝ տեսնեմ, հո արջը գալիս չիֈ Հասա մեր խոզի նիստըֈ Էս Ավագը, թե՝
ա՜յ տղա, էդ ի՞նչ խաբար է, էդ ի՞նչ ես եղելֈ Ասի՝ էլ խաբարը ո՞րն է, քո տունը քանդվի,
էսենց բան եկավ գլուխսֈ Թե՝ բա հրացանդ ո՞ւր էֈ
Նոր տեսնեմ, որ հրացանս մտիցս ընկել է, թողել եմ տեղըֈ
Ե
Եկանք մի քանի հոգի հավաքվեցինք, գնացինք հրացանս բերինքֈ Հրացանիս
քարը շինեցի, պնդացրի, ասի՝ Ավա՛գ, էլի պետք է գնամֈ Թե՝ ա՛յ տղա, ձեռը վեր կալ,
կբռնի կգզիֈ Ասի՝ հիմի սովորեցի, էնպես չեմ անի, որ բռնիֈ
Թե՝ դու գիտեսֈ
Հրացանս, վեր կալա, քարը պնդացրի ու գնացիֈ Տանձի էլ կաթոցի ժամանակն
էֈ Գնացի մինչև ճաշ ման եկա, ոտնահան եղա, գտա ոչֈ Միտք արի՝ ախպեր, սա ուր
կլինի քաշված, ախր սա պետք է որ էս խոզի կողմերից հեռանա ոչֈ Վեր կացա, ասի՝
ներքևեմ մոշուտների վրաֈ
Մի քիչ գնացի, մին էլ տեսնեմ, ըհը՛, արջի հետքը առաջիսֈ Հետքն ընկա գնացի,
գնամ՝ տեսնեմ՝ հրես՝ մի բարդի կրծել է, կրծել ու թողելֈ Գլխի ընկա, որ սրանում մեղր
կաֈ Վերև մտիկ տամ՝ ճանճը արկանոցից բանում էֈ Ասի՝ հիմի թե իրեն գտնեմ էլ ոչ,
էս հո որս է ու որսֈ Մի քիչ էլ գնացի, տեսնեմ՝ առաջիս մի մորմոնջաբուն է քանդել,
բայց հողը դեռ թաց էֈ Տեսա, որ մոտեցել եմֈ Էստեղ մի անտեր ահ ընկավ սիրտսֈ
Հրացանի քարին մտիկ տվի ու առաջ գնացիֈ Հենց ոտս փոխեցի, մի թըմփթըմփոց
եկավֈ Կանգնեցի… Բացատի գլխին մի լավ մեղրատանձի կա. տեսնեմ՝ Հթես տակին
տանձ է ուտումֈ Էս կռանը մի տանձ է կաթում, դեսն է վազում, մրթմրթալով ծամում է
ու ականջ դնում, էն կռանը մի տանձ է կաթում, դենն է վազումֈ Մին էլ որ կանգնեց
տանձի կաթոցին ականջ դնելու, ծառի տակը մտա, հրացանն երեսս կալաֈ Տեսնեմ՝
հրացանի ծերը տըմբտըմբում էֈ Չէ՛, սիրտս պնդացրի, մին էլ նշան դրի, հուպ տվի…
Հրացանը որ տրաքեց, սա մի գոռաց, պըտիտ եկավ, ու առ հա՛ կտաս, ընկավ ներքի
ձորըֈ Հրացանս մին էլ լցրի, մոտիկ թմբի գլուխը բարձրացա, տեսնեմ՝ սա ջրին է
վազում, ասի՝ բաս սրա բանը խարաբ է. վիրավորը որ ջրին գնաց, ջուր խմեց՝ պրծավ,
էլ ապրիլ չիֈ
Մին ասի՝ ետևիցը գնամ, մին էլ ասի՝ անեծք չար սատանին, վիրավոր արջը գեշ է,
կբռնի, կփչացնիֈ Էն է, ինչ նա դենը գնաց, ես էլ ետ եկա, էլ գիտեմ ոչ ինչ եղավֈ
Միայն էն օրերում ձորի վրա շատ ուրուր պըտիտ եկավ…

Հրացան-զենք

թմբի-հողաբլուր

Քոթոտ-արջի զագ

մին ասի-մտածեցի

բերավ-բերեց

Հրացանի քարին մտիկ տվի

հուպ տվի-կրակեցի

Տեքստում հանդիպող բարբառային բառերից որո՞նց էիր ծանոթ. անծանոթները բացատրի՛ր:

Մին-ասի,

  մի բարդի կրծել է

Գտի՛ր այն նախադասությունը, որտեղ ասվում է, որ արջը սատկեց:

Ի՞նչ իմացար արջի և նրա սովորությունների մասին:

Արջերը շատ են սիրում մեղր, նրանցից կարելի է պաշտպանվել եթե ձևացնես թե մեռած ես, նրանք խորամանկ են կարող են իրենց թիրախի մոտ տպավորություն արաջացնել թե մարդ է գալիս, իսկ հետո հարձակվել:

Posted in Պատմություն, Պատմություն

Պատմություն 2/21/24

Արգիշտի 1 հզոր արքան։ Վանի տերությունը Արգիշտի 1-ի օրոք (Ք․ա․ 786-764) հասավ աննախադեպ հաջողությունների։ Նրա թագավորությունն ընդգրկում էր ոչ միայն Հայաստանը, այլև զգալի տարածքներ նրա սահմաններից դուրս։

Արգիշտի 1-ի հեռավոր արշավանքներից մեկի ժամանակ գրավվեց Բաբելոնիան։ Դրանով նա երեք կողմից՝ հյուսիսից, արևելքից և հարավից, աքցանի մեջ վերցրեց Ասորեստանը։ Ասորեստանյան երբեմնի հզոր տերությունը սարսափի մեջ էր։ Դրա մասին է վկայում նրա զորքերի գերագույն հրամանատարի խոստովանությունը, որում հայոց մեծ տիրակալը բնութագրվում է իբրև մի արքա, «որի անունն անգամ ահարկու է որպես ծանր հողմնրա ուժերը մեծաքանակ են»։

Շատ ավելի մեծ է եղել Արգիշտի 1-ի քաղաքական ազդեցության ոլորտը, որի մասին պատկերացում են տալիս հնագիտական պեղումները։ Մասնավորապես, Հյուսիսային Կովկասում հայտնաբերվել է Արգիշտի 1-ի անվամբ սեպագիր արձանագրությամբ սաղավարտ, որը պահվում է Բեռլինի առաջավորասիական թանգարանում։ Նույնպիսի սաղավարտներ են հայտնաբերվել նաև Աբխազիայում, Օսիայում, Գուգարքի Թռեղք գավառում։

Արգիշտի 1-ը հիմնադրեց բազմաթիվ նոր բնակավայրեր։ Դրանցից նշանավոր էր Էրեբունին (Ք․ա․ 782)՝ հետագայում Հայաստանի մայրաքաղաք Երևանը։ Դրանից վեց տարի անց Արարատյան դաշտում արքան հիմնեց նոր քաղաք-ամրոց՝ Արգիշտիխինիլին (հին մայրաքաղաք Արմավիրի հարևանությամբ)։ Դրանք դարձան Արգիշտի 1-ի տերության հյուսիսային գլխավոր հենակետերը։

Ամփոփելով Արգիշտի 1-ի աշխարհակալության մասին մեր տեղեկությունները՝ տեսնում ենք, որ նրա գերիշխանությունը տարածվել է բուն թագավորության սահմաններից շատ հեռու՝ մինչև Փոքր Ասիա և Պարսից ծոց (Բաբելոնիան ներառյալ)։ Իսկ նրա քաղաքական ազդեցության ոլորտները ձգվել են մինչև Հյուսիսային Կովկաս և Զագրոսի կենտրոնական շրջաններ։

Չորս ծովերի տերությունը։ Համահայկական թագավորության հզորացումը շարունակվում է նաև հաջորդ արքա Սարդուրի 2-ի օրոք (Ք․ա․ 764-735)։ Նրա գահակալման շրջանում Վանի տերությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը։

Հյուսիսում նրա տիրապետությունը հասնում էր Սև ծով՝ ներառյալ Կուլխա (Կոլխիդա) երկիրը։ Տերության հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին․ առաջին անգամ սեպագիր արձանագրություններում Արցախը (Ուրտեխի անվամբ) հիշատակում է Սարդուրի 2-ը։ Արևելքում տերության սահմանը հասնում էր Կասպից ծով, իսկ արևմուտքում՝ Փոքր Ասիա։ Սարդուրի 2-ը հարավում վերագրավեց Բաբելոնիան՝ ամրապնդելով սահմանը մինչև Պարսից ծոց, իսկ հարավ-արևմուտքում տիրեց Դամասկոսի թագավորությանը։ Չորս ծովերի միջև ստեղծվում է հզոր մի տերություն։

Այսպիսով՝ Արգիշտի 1-ի և Սարդուրի 2-ի օրոք Վանի թագավորությունն Առաջավոր Ասիայի ամենաուժեղ պետությունն էր։

Հարցեր և առաջադրանքներ․

1․ Ինչպե՞ս է բնորոշում Արգիշտի 1-ին Ասորեստանի զորքերի գերագույն հրամանատարը։

ելոնիան։ Դրանով նա երեք կողմից՝ հյուսիսից, արևելքից և հարավից, աքցանի մեջ վերցրեց Ասորեստանը։ Ասորեստանյան երբեմնի հզոր տերությունը սարսափի մեջ էր։ Դրա մասին է վկայում նրա զորքերի գերագույն հրամանատարի խոստովանությունը, որում հայոց մեծ տիրակալը բնութագրվում է իբրև մի արքա, «որի անունն անգամ ահարկու է որպես ծանր հողմնրա ուժերը մեծաքանակ են»։

2․ Ներկայացրեք Վանի տերության սահմանները Արգիշտի 1-ի օրոք։

Ամփոփելով Արգիշտի 1-ի աշխարհակալության մասին մեր տեղեկությունները՝ տեսնում ենք, որ նրա գերիշխանությունը տարածվել է բուն թագավորության սահմաններից շատ հեռու՝ մինչև Փոքր Ասիա և Պարսից ծոց (Բաբելոնիան ներառյալ)։ Իսկ նրա քաղաքական ազդեցության ոլորտները ձգվել են մինչև Հյուսիսային Կովկաս և Զագրոսի կենտրոնական շրջաններ։

3․ Ի՞նչ կարևոր հենակետ-քաղաքներ կառուցեց Արգիշտի 1-ը, պետության հյուսիսում։ Ո՞ր թվականին է հիմնել Արգիշտիխինիլին։

Արգիշտի 1-ը հիմնադրեց բազմաթիվ նոր բնակավայրեր։ Դրանցից նշանավոր էր Էրեբունին (Ք․ա․ 782)՝ հետագայում Հայաստանի մայրաքաղաք Երևանը։ Դրանից վեց տարի անց Արարատյան դաշտում արքան հիմնեց նոր քաղաք-ամրոց՝ Արգիշտիխինիլին (հին մայրաքաղաք Արմավիրի հարևանությամբ)։ Դրանք դարձան Արգիշտի 1-ի տերության հյուսիսային գլխավոր հենակետերը։

4․ Մինչև ո՞ւր էին ձգվում Արգիշտի 1-ի քաղաքական ազդեցության ոլորտները։

Շատ ավելի մեծ է եղել Արգիշտի 1-ի քաղաքական ազդեցության ոլորտը, որի մասին պատկերացում են տալիս հնագիտական պեղումները։ Մասնավորապես, Հյուսիսային Կովկասում հայտնաբերվել է Արգիշտի 1-ի անվամբ սեպագիր արձանագրությամբ սաղավարտ, որը պահվում է Բեռլինի առաջավորասիական թանգարանում։ Նույնպիսի սաղավարտներ են հայտնաբերվել նաև Աբխազիայում, Օսիայում, Գուգարքի Թռեղք գավառում։

5․ Ի՞նչ ընդգրկում ուներ Վանի տերությունը Սարդուրի 2-ի օրոք։

Հյուսիսում նրա տիրապետությունը հասնում էր Սև ծով՝ ներառյալ Կուլխա (Կոլխիդա) երկիրը։ Տերության հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին․ առաջին անգամ սեպագիր արձանագրություններում Արցախը (Ուրտեխի անվամբ) հիշատակում է Սարդուրի 2-ը։ Արևելքում տերության սահմանը հասնում էր Կասպից ծով, իսկ արևմուտքում՝ Փոքր Ասիա։ Սարդուրի 2-ը հարավում վերագրավեց Բաբելոնիան՝ ամրապնդելով սահմանը մինչև Պարսից ծոց, իսկ հարավ-արևմուտքում տիրեց Դամասկոսի թագավորությանը։ Չորս ծովերի միջև ստեղծվում է հզոր մի տերություն։

Համեմատած Սարդուի 2 մոտ ավելի մեծ է եղել տարացքային աճը

6․ Համեմատեք Արգիշտի 1-ի և Սարդուրի 2-ի նվաճումները։

Posted in Մայրենի

Մայրենի 22/2/24

Ածանցները լինում են՝ նախածանցներ և վերջածանցներ:

Բառի սկզբից դրվող ածանցները նախածանցներ են: Առավել գործածվող նախածանցներն են՝

ան-անտուն, անգույն
ապ— ապերախտ, ապօրինի
դժ-դժբախտ, դժգոհ
մակ-մակերես, մականուն
չ-չխոսկան, չտես
ստոր-ստորադաս, ստորագրել
հակ-հակազդել, հակահարված
տ-տգետ, տգեղ

Բառի վերջից ավելացող ածանցները վերջածանցներ են: Առավել գործածվող վերջածանցներն են՝

  • ակ, –իկ,-ուկ վերջածանցներ, օրինակ՝ տնակփոքրիկգառնուկ,
  • ային, –ական վերջածանցներ, օրինակ՝ քաղաքայինգյուղական,
  • ավուն, –եղ, –ի, -(կոտ վերջածանցներ,  օրինակ՝ դառնավունհամեղաղիվախկոտբրդոտ
  • անոց, –արան, –ոց, –ստան, –ուտ վերջածանցներ, օրինակ՝ ծաղկանոցլոգարանդպրոցմրգաստանթփուտ,
  • անք, –մունք, –ություն,  –ույք,  –ուստ վերջածանցներ, օրինակ՝ աշխատանք,, մտածմունք,  զվարճությունհաճույքփախուստ,
  • բարպեսորեն– վերջածանցներ, օրինակ՝ հերոսաբար, մեծապես, մեղմորեն

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը դարձրու ածանցավոր՝ ձյուն, հեքիաթ, թիվ, բժիշկ:

Անձյուն, հեքիաթիկ, թվական բժշկություն

2.Մեկ բառով գրիր.

Քար ունեցող-քարոտ
Կեղտ ունեցող-կեղտոտ
Մուր ունեցող-մրոտ
Յուղ ունեցող-յուղատեր
Ժանգ ունեցող-ժանգատեր
Փուշ ունեցող-փշատեր
Ցեխ ունեցող-ցեխատեր

3.Հետևյալ վերջածանցներով կազմիր նոր բառեր,
յուրաքանչյուր ածանցով երեքական բառ:

-ական-թվական, ինժիներական, վերջնական, գաղթական
-արան-հանրագիտարան,վառարան,բառարան
-ավոր-մեղձավոր,մեղավոր, հանցավոր
-անոց-խոհանոց,Մրջնանոց, ամառանոց
-իկ-Սիրունիկ, գեղեցիկ,իլիկ,
-ակ-ավանակ, ճոճանակ, գլանակ

4.Հետևյալ նախածանցներով կազմիր նոր բառեր:

ան-անավարտ, անսկիզբ, անբիծ
վեր-վերդարձ վերապահում, վերնախավ
գեր-գերադրական,գերաճ,գերանկում
ընդ-ընդմիշտ, ընդդեմ, ընդանուր

Ածանց և վերջավորություն

Բառերի կազմությունն ուսումնասիրելիս շատ կարևոր է ածանցները տարբերել վերջավորությունից:

Ածանցները, բառին ավելանալով, փոխում են բառի ձևը և իմաստը. Օրինակ՝ սենյակ-սենյակային, քար-քարոտ, լույս-լուսավոր

Վերջավորությունները, ավելանալով բառին, փոխում են բառի ձևը, բայց իմաստը մնում է նույնը, օրինակ՝ սենյակ-սենյակում, քար- քարեր, լույս-լույսից

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա 19/2/24

Ածանցները լինում են՝ նախածանցներ և վերջածանցներ:

Բառի սկզբից դրվող ածանցները նախածանցներ են: Առավել գործածվող նախածանցներն են՝

ան-անտուն, անգույն
ապ— ապերախտ, ապօրինի
դժ-դժբախտ, դժգոհ
մակ-մակերես, մականուն
չ-չխոսկան, չտես
ստոր-ստորադաս, ստորագրել
հակ-հակազդել, հակահարված
տ-տգետ, տգեղ

Բառի վերջից ավելացող ածանցները վերջածանցներ են: Առավել գործածվող վերջածանցներն են՝

  • ակ, –իկ,-ուկ վերջածանցներ, օրինակ՝ տնակփոքրիկգառնուկ,
  • ային, –ական վերջածանցներ, օրինակ՝ քաղաքայինգյուղական,
  • ավուն, –եղ, –ի, -(կոտ վերջածանցներ,  օրինակ՝ դառնավունհամեղաղիվախկոտբրդոտ
  • անոց, –արան, –ոց, –ստան, –ուտ վերջածանցներ, օրինակ՝ ծաղկանոցլոգարանդպրոցմրգաստանթփուտ,
  • անք, –մունք, –ություն,  –ույք,  –ուստ վերջածանցներ, օրինակ՝ աշխատանք,, մտածմունք,  զվարճությունհաճույքփախուստ,
  • բարպեսորեն– վերջածանցներ, օրինակ՝ հերոսաբար, մեծապես, մեղմորեն

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը դարձրու ածանցավոր՝ ձյուն, հեքիաթ, թիվ, բժիշկ:

Անձյուն, հեքիաթիկ, թվական բժշկություն

2.Մեկ բառով գրիր.

Քար ունեցող-քարոտ
Կեղտ ունեցող-կեղտոտ
Մուր ունեցող-մրոտ
Յուղ ունեցող-յուղատեր
Ժանգ ունեցող-ժանգատեր
Փուշ ունեցող-փշատեր
Ցեխ ունեցող-ցեխատեր

3.Հետևյալ վերջածանցներով կազմիր նոր բառեր,
յուրաքանչյուր ածանցով երեքական բառ:

-ական-թվական, ինժիներական, վերջնական, գաղթական
-արան-հանրագիտարան,վառարան,բառարան
-ավոր-մեղձավոր,մեղավոր, հանցավոր
-անոց-խոհանոց,Մրջնանոց, ամառանոց
-իկ-Սիրունիկ, գեղեցիկ,իլիկ,
-ակ-ավանակ, ճոճանակ, գլանակ

4.Հետևյալ նախածանցներով կազմիր նոր բառեր:

ան-անավարտ, անսկիզբ, անբիծ
վեր-վերդարձ վերապահում, վերնախավ
գեր-գերադրական,գերաճ,գերանկում
ընդ-ընդմիշտ, ընդդեմ, ընդանուր

Ածանց և վերջավորություն

Բառերի կազմությունն ուսումնասիրելիս շատ կարևոր է ածանցները տարբերել վերջավորությունից:

Ածանցները, բառին ավելանալով, փոխում են բառի ձևը և իմաստը. Օրինակ՝ սենյակ-սենյակային, քար-քարոտ, լույս-լուսավոր

Վերջավորությունները, ավելանալով բառին, փոխում են բառի ձևը, բայց իմաստը մնում է նույնը, օրինակ՝ սենյակ-սենյակում, քար- քարեր, լույս-լույսից

Posted in Մաթեմատիկա

Մատեմատիկա 19.2.24

) 385-ի 100%-ը=385

բ) 3000-ի 50%-ը=1500

գ) 750-ի 5%-ը=37.5

դ) 800-ի 30%-ը-=240

  1. Կոորդինատային հարթության ո՞ր քառորդում են գտնվում հետևյալ կետերը․

ա) (-7; +2)= 1

բ) (+3; +1)=2

գ) (-3; -5)=3

դ) (-15; +6)=1

  • Կատարիր գործողությունը․

ա) -27 + 2 =-29

բ) -3 – (-13) =16

գ) 35 – 40 =-5

դ) -84 – 6 =-90

ե) -43 + 47 =-90

զ) -65 + 60 =-125

է) -21 – (-7) =28

ը) 84 – 94 =-10

  • Կատարիր բազմապատկում/բաժանում

ա) +56 ։ (-7) = -8

բ) -100 : (-5) = 20

գ) – 42 : (+6) = -7

դ) -36 : (-3) =+12

ե) (-3) • (+4) = -12

զ) (+7) • (-14) = -2

է) (-11) • (+7) = -77

ը) (+21) • (-5) = -105

Posted in Մայրենի

Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:
Մեր անուններից երեքը Րաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:
***
Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:
***
Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին: Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:
***
Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:
***

Ղազարոս Աղայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:

* * * * * *

Վրաց պոետներն ու գրողները առանձին ակնածանքով էին վերաբերվում հայրիկին: Երբ նրա հետ անցնում էինք Դվարցովայա փողոցով, վրացիները հեռվից տեսնելով նրան, մոտենում էին, կանգնում, ողջունում. “Привет Арарату!”: Իսկ երբ մեր տան մոտովն էին անցնում, գիշեր լիներ թե ցերեկ, հայրիկին դուրս էին կանչում պատշգամբ, ողջունում էին, մի ջերմ խոսք ասում` անցնում կամ ուղղակի բարձրանում էին տուն, իրեն մոտ:

* * * * * *

Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի:

***
Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները: Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:

Posted in Uncategorized

Մաթեմատիկա 15/2/24

  1. Կատարիր գործողությունները.

ա) (-3/10) + (-4/10) =7/10

բ) (+1/4) + (-2/3) =6/12+ 3/12=-9

գ) (-2 5/9) + (-6 1/9) =8 6/9

դ) (+2/15) + (-7 1/15) = -7 3/15

ե) 1 7/50 – 2 43/50 =  -1 36/50

զ) -67/1 – 1/5 = + 335/5+1/5=336/5

է) 3 7/10 – (8 4/5) =8  8/10- 3  7/10= 5  1/10

ը) (-15 1/80) – (-25 7/80) =-10 6/80

  1. Հաշվիր արտադրյալը.

ա) 9/8 ⋅ 1/8 =9/64

բ) −18/37 ⋅ 1 = -18/37

գ) (−5/13)⋅(−2) =  10/13

դ) 68/9 ⋅ 1/9 =68/81

ե) −42⋅(−2 3/7)= 714/7

զ) (−2/7)⋅(−49)=96/7

  1. Գտիր սխալ պնդումը:
  • Երկու բացասական ռացիոնալ թվեր բազմապատկելիս ստացվում է դրական ռացիոնալ թիվ:
  • Բացասական ռացիոնալ թիվը դրական ռացիոնալ թվով բազմապատկելիս ստացվում է դրական ռացիոնալ թիվ:
  1. Զբոսաշրջիկը քայլեց 1 4/5 ժամ: Հաշվիր, թե որքա՞ն ճանապարհ անցավ զբոսաշրջիկը, եթե նա քայլում էր 4 1/9 կմ/ժ արագությամբ:
  1. Հաշվիր քանորդը.

ա) 1/13 : 8/13 =13/104

բ) (−6/22) : (−1) =6/22

գ) (−48/49) : 6 =48/294

դ) 1/38 : 8/19 =19/304

ե) (−4/5) : (−8/9) =36/40=9/10

զ) (−1 2/3) : (−10 1/3) = 5/3 x 3/31=15/93

  1. Ընտրիր ճիշտ պնդումը:
  • Բացասական ռացիոնալ թիվը դրական ռացիոնալ թվի վրա բաժանելիս ստացվում է բացասական ռացիոնալ թիվ:
  • Բացասական ռացիոնալ թիվը դրական ռացիոնալ թվի վրա բաժանելիս ստացվում է դրական ռացիոնալ թիվ:
  1. Բեռնատարը 81 կմ/ժ արագությամբ շարժվելով անցավ 729 կմ: Քանի՞ ժամ ծախսեց բեռնատարը այդ ճանապարհի վրա:
  2. 36 կմ հեռավորություն ունեցող երկու կետից միաժամանակ իրար հանդեպ դուրս եկան երկու հեծանվորդ 10 կմ/ժ և 8 կմ/ժ արագություններով։ Քանի՞ ժամ հետո նրանք կհանդիպեն։
Posted in Բնագիտություն

Ջերմաստիչաններ

Տաքացնելիս կամ սառեցնելիս մարմինների հետ տեղի են ունենում որոշ փոփոխություններ. մարմինները մի վիճակից անցնում են մեկ այլ վիճակի, սեղմվում են կամ ընդարձակվում: Այս փոփոխություններն ընդունված է անվանել ջերմային երևույթներ:
Օրինակ
Ջերմային երևույթներ են՝ հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը, ջերմային ընդարձակումը:
Հալում և պնդացում
Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:
 Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:
Որպեսզի նյութը հալվի, անհրաժեշտ է այդ նյութը տաքացնել մինչև որոշակի ջերմաստիճան: Բյուրեղային նյութերի համար այն խիստ որոշակի ջերմաստիճան է:
 Այն ջերմաստիճանը, որի դեպքում նյութը սկսում է հալվել, կոչվում է հալման ջերմաստիճան:

Օրինակ

Մի շարք նյութերի հալման ջերմաստիճանը (°C)

սնդիկ-39արծաթ962երկաթ1539
սառույց0ոսկի1064պլատին1772
անագ232պղինձ1085վոլֆրամ3387
կապար327չուգուն1200ցինկ420
ալյումին660պողպատ1500

Հալման ջերմաստիճանում նյութը կարող է գտնվել և՛ պինդ, և՛ հեղուկ վիճակում:

0°C-ում ջուրը կարող է գտնվել և՛ պինդ, և՛ հեղուկ վիճակներում: Այդ ջերմաստիճանում սառույցը հալելու համար պետք է նրան էներգիա հաղորդել, իսկ ջուրը պնդացնելու համար՝ նրանից էներգիա վերցնել:

Հալման ընթացքում նյութի ջերմաստիճանը չի փոխվում:

https://resources.cdn.imdproc.am/67da13f1-1be7-41a2-bf5a-f2f48421c442/07e-i1.gif

Որոշ նյութեր, օրինակ՝ մոմը, ապակին, ձյութը, շոկոլադը չունեն հալման որոշակի ջերմաստիճան:
Այն նյութերը,որոնց անցումը մի վիճակից մյուս վիճակին տեղի է ունենում ոչ թե որոշակի ջերմաստիճանում, այլ՝ աստիճանաբար, անվանում են ամորֆ նյութեր:
Հալման և պնդացման երևույթները, դեռ հին ժամանակներից, մարդիկ օգտագործում են մետաղից տարբեր գործիքներ պատրաստելիս: Այդ նպատակով մետաղը հալում ու լցնում են նախապես պատրաստված կաղապարների մեջ և սառելուց հետո հանում կաղապարից:

 Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:

https://resources.cdn.imdproc.am/19b26b7a-10d9-446b-ac2d-46ea1f76c6e4/evaporation%20%281%29.gif
https://resources.cdn.imdproc.am/bbefd5d0-0f9e-49dc-8479-2f048d07e1fd/condensation.gif

Հեղուկի գոլորշացումը տեղի է ունենում ցանկացած ջերմաստիճանում, սակայն որքան բարձր է ջերմաստիճանը, այնքան արագ է տեղի ունենում գոլորշացումը: Գոլորշացման արագությունը կախված է նաև հեղուկի տեսակից: Օրինակ` եթերը, սպիրտը միևնույն ջերմաստիճանում ավելի արագ են գոլորշանում, քան ջուրը:Երբ դրսում ցուրտ է, խոնավ բնակարանում ապակիները «քրտնում» են, դրանց վրա ջրի փոքրիկ կաթիլներ են հայտնվում:

https://resources.cdn.imdproc.am/9654b2c7-9e9e-4f2f-ba86-065cafd85e3c/condensation%20%281%29.gif

Նմանապես ցուրտ և խոնավ գիշերներին դրսում խոտի վրա ցող է առաջանում: Նշված դեպքերում ջրային գոլորշին փոխակերպվում է ջրի, այսինքն՝ տեղի է ունենում խտացում:

Գոլորշացմամբ և խտացմամբ են պայմանավորված տեղումները (տե՛ս շարժանկար): Երկրի մակերևույթին գտնվող ջուրը գոլորշանալով սկսում է վեր բարձրանալ: Վերևում, որտեղ ջերմաստիճանը ցածր է, գոլորշին խտանում է և անձրևի տեսքով թափվում ներքև:

https://resources.cdn.imdproc.am/ff97f77d-8356-41ca-819c-3ba845008ca0/1-V-LCpU4QSiSVISlBbY00vA.gif
https://resources.cdn.imdproc.am/1c57384d-aa7e-4e1d-a6a1-0f6757a8d459/ccprcess.gif

Գոլորշանում են նաև պինդ մարմինները, օրինակ՝ սառույցը։ Դրա հետևանքով դրսում կախված սպիտակեղենը չորանում է նաև ձմռան սառնամանիքին։ Հնարավոր է նաև հակառակը՝ գոլորշին անցնում է պինդ վիճակի: Օրինակ՝ եղյամի առաջացումը Գոլորշացման յուրահատուկ տեսակ է եռումը:
Հետևելով եռման պրոցեսին` կարելի է նկատել, թե անոթի հատակին ինչպես են առաջանում և, աստիճանաբար մեծանալով, վեր բարձրանում պղպջակներ (տե՛ս շարժանկար): Դրանք պարունակում են ջրում լուծված օդ և առաջացած ջրային գոլորշի: Յուրաքանչյուր հեղուկ եռում է խիստ որոշակի ջերմաստիճանում:

https://resources.cdn.imdproc.am/04273338-6d84-4a26-ba26-de59d6a1f0d0/boiling-water.gif

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Այն կախված է մթնոլորտային ճնշումից:
Նորմալ մթնոլորտային ճնշման դեպքում ջուրը եռում է 100°C ջերմաստիճանում: Եռման ողջ ընթացքում հեղուկի ջերմաստիճանը չի բարձրանում, չնայած մենք իրեն անընդհատ ջերմություն ենք հաղորդում: Հաղորդված ջերմությունը ծախսվում է ամբողջ ծավալից հեղուկի գոլորշացման համար:

Դասարանական աշխատանք.

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:

Գոլորշիացնում, պնդություն, հալել:

  • Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

Ջուրը եռացնել:

  • Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :

Այն որ թափպվում է օդի ընդհարձակման պատճառով

  • Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:

Հալվումը լինում է մարմինի պիմդ վիճակը դարնում է հեղուկ վիճակի:

Պնդացումը լինում է երբ մարմինի հեղուկ վիճակը դարնում է պինդ:

Posted in Մաթեմատիկա

Մատեմատիկա 6/2/2023

  1. Կատարիր միևնույն նշանով ռացիոնալ թվերի գումարում.

ա) (-3/10) + (-4/10) =-(3/10+4/10)=-7/10

բ) (+1/4) + (+2/4) =+(1/4+2/4)=3/4

գ) (-3 3/7) + (-5 3/7) =-(24/7+38/7)=-62/7

դ) (+9 1/5) + (+5 1/5) =+(46/5+26/5)=72/5

ե) (-1 3/10) + (-1 1/10) =-(13/10+11/10)= -24/10

զ) (-2/3) + (-2/9) =-(6/9+2/9)= -8/9

  1. Կատարիր տարբեր նշաններով ռացիոնալ թվերի գումարում.

ա) (+8) + (−4/5) =+(8/5-4/5=)+36/5

բ) (+1/4) + (-2/3) =-(8/3-3/4)=-5/12

գ) (+5/8) + (-1/5) =+(25/8-8/5)=17/40

դ) (+1/17) + (-9 10/17) =-(163/17- 1/17)=-162/17

ե) (+18/8) + (-31/8) =-(31/8-18/8)=13/8

զ) (+1 1/25) + (−4/15) =+(33/25-20/15)=13/75

  1. Կիրառելով pq + mn = 𝑝⋅𝑛+𝑞⋅𝑚q⋅m բանաձևը, գտիր ռացիոնալ թվերի գումարը:

7/22 +(−1/35) =(7×35+22×1)/(22×35)=267/770

  1. Ո՞ր ռացիոնալ թիվն է 21/36-ով փոքր −18-ից:

-18-21/36=-(18/1-21/36)=-627/1