Posted in Մայրենի

Մայրենի 29 Նոյեմբերի

244. Տրված ածականներից բայեր (ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառերկազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

            Գեղեցիկ, հպարտ, տգեղ, մեծ, փոքր, չար, չոր, թարմ, խոնավ, սև, բարձր, մանր, ճերմակ, դալուկ, ծանր:

257. Գրի՛րթե յուրաքանչյուր նախադասության մեջ գործողություն կատարողն ո՞վ էև ընդգծի՛ր այն բառըորը հուշեց:

            Օրինակ՝ Վերջերս այնտեղ հաճախ եք հյուր գնում: — Դուք:

            Երկու հարյուր կիլոմետր կտրել, եկել եմ, որ մի բան հարցնեմ:             Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց ես կտրել:             Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել:             Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք:             Հետաքրքիր բան եք մտածել:             Մեզ ամեն տարի այցելում են:

258. Նախադասությունից այնպիսի բառ հանի՛րոր նախադասության միտքը չփոխվի (փորձի՛ր բացատրելթե ինչո՞ւ է այդպես):

            Ես սպասում եմ նոր թռիչքի:             Դու նստել ես, կարծես ոչ մի տեղ էլ չես գնալու:             Մենք ամեն ինչ պատմել էինք, դու ավելացնելու բան չունեիր:             Նա որտեղի՞ց էր գտել այդ հին իրերը             Նրանք կգան, դու սպասի՛ր:             Նա թույլ տվեց, որ ես նորից սկսեմ:             Դու քիչ էլ սպասի՛ր, հետո գնա:             Դուք ամռանը սարերում եղել ե՞ք:

Posted in Մաթեմատիկա

Նոյեմբերյան Խաչբար

Թվերը գրելու հնամենի եղանակը

Թվերի գրառումը  հայերենի այբուբենի տառերով

ԱԲԳԴԵԶԷԸԹ
123456789
ԺԻԼԽԾԿՀՁՂ
102030405060708090
ՃՄՅՆՇՈՉՊՋ
100200300400500600700800900
ՌՍՎՏՐՑՒՓՔ
100020003000400050006000700080009000

Օգտվելով  այս  աղյուսակից  լուծեք  խաչբառը

Խաչբառ

Հարցերը լուծեք   բանավոր և  ներկայացրեք  հայերենի այբուբենի տառերով․

Հորիզոնական

  1. Գտեք  բաժանելին, եթե բաժանարարը 33 է, թերի քանորդը՝ 6, մնացորդը՝ 2։

Խ

                        Գտեք 10 սմ շառավղով շրջանագծի տրամագիծը։ Գրել միայն թվային մասը։

Ի

  • ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը           10-ի բաժանելիս։

                          Թ

Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։

                          Ա

  • Գտեք ամենափոքր քառանիշ թվի հնգապատիկը։

                                      Ր

Ուղղաձիգ

  • Գտեք ամենափոքր   քառանիշ  թվի կրկնապատիկը։

                             Ս

  • Գտեք ամենափոքր քառանիշ թվի և ամենամեծ եռանիշ թվի տարբերության  հնգապատիկը։

                          Ե

  • Ո՞րն է ամենափոքր զույգ բնական թիվը։

                        Բ                   

  • Գտեք ամենափոքր հնգանիշ թվի և  ամենափոքր բնական թվի հնգապատիկի  քանորդը։

                            Ս

  • Ի՞նչ թիվ է մտապահել Սոնան, եթե նրա մտապահած թիվը փոքրացնենք 4 անգամ, արդյունքից հանենք ամենամեծ եռանիշ թիվը, կստանանք ամենափոքր բնական թիվը։

                     Տ

  • Ո՞րն է ամենափոքր կենտ բնական թիվը։

                         Ա

  • Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրան  ձախից կցագրենք 6  թվանշանը։

                            Ց

  • Երկու արկղերում կա 30 գնդակ։ Քանի՞ գնդակ կա առաջին արկղում, եթե առաջին արկղից երկրորդի մեջ դնենք 10 գնդակ, իսկ երկրորդից առաջինի մեջ՝ 5 գնդակ, ապա երկու արկղերում հավասար քանակով գնդակներ կլինեն։

                            Ի

Posted in Մաթեմատիկա

Մաթեմ 21 Նոյեմբերի

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

            Երեք տասնյակ, չորս տասնյակ, հինգ տասնյակ, վեց տասնյակ, յոթ տասնյակ,    ութ տասնյակ, ինը տասնյակ:

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունենև որո՞նք՝ հարադիր (աոանձին):

            Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:
            Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:

            65, 48, 107, 93, 6087, 4321, 786

231. Պարզի՛ր, թե ինչպե՞ս է գրվում ինը:
— Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:
            Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:
            Ինը քսանից տասնմեկով է փոքր:
            Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:
            Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:
            Ինն ինչի՞ց է մեծ:
            Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:
            Տատս իննսունմեկ տարեկան է:

Posted in Մայրենի

Մայրենի Նոյեմբերի 16

Դասարանական աշխատանք

223. Նախադասությունները կարդա՛ և պարզի՛ր, թե ի՞նչ դեր ունեն ածականին ավելացված ավելի, պակաս, ամենից բառերը:

            Կետերը ջրի տակ կարողանում են երկար մնալ՝ մեկից երկու ժամ:
            Ծովային կրիաներն ավելի երկար են դիմանում՝ երեք ժամ և ավելի:
            Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից երկար է մնում.           նա կարող է մի քանի օր դուրս չգալ:
            Պինգվիններն ընդհանրապես խոշոր թռչուններ են:
            Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի խոշոր է, քան մյուս տեսակի   պինգվինները: Ամենից խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից հաճախ    հանդիպող տեսակներից է:
            Օվկիանոսի ջրերն ամենուր աղի են: Բայց բևեռային շրջաններում ջուրը պակաս          աղի է, քան մյուս տեղերում: Ամենից քիչ աղի է Բալթիկ ծովի ջուրը, իսկ ամենից       շատ՝ Կարմիր ծովինն ու Պարսից ծոցինը:

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

            Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:
            Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար,           ավելի բարձր:
            Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ,         ամենից երկար, ամենից բարձր:

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝


ամենից լավ — ամենալավ, լավագույն
ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն
փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

            Ամենավատ, գեղեցկագույն, բարձրագույն, ամենաազնիվ, ամենից հզոր, ամենից           ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն):     Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն   հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ         գերազանցությունը:
            Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս,           քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, —ագույն ածանցներով:

Posted in Մայրենի

Նոյեմբերի 14 Մայրենի

Բանաստեղծություններ

* * *

Ա՜խ, ես երանի
Կայծա՜կ լինէի,
Որոտ-ճայթյունով
Մըռայլ ամպերից

Ժայթքեի ըմբոստ,
Զարկեի ուժգին,
Պատռեի խավար
Կամարը երկնի,
Ցույց տայի մարդուն

Գաղտնիքը վերին,
Որ տեսներ՝ այնտեղ
Ի՞նչ բան կա ահեղ,
Կամ ո՞վ է նըստած,
Եվ ո՞ւր է աստված․․․

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա 11/7/2022

Առաջադրանքներ

  1. Քանի՞  կող, գագաթ, նիստ  ունի ուղղանկյունանիստը։

    12 կող, 8 գագաթ  ու  6 նիստ։

  • Հաշվեք ուղղանկյունանիստի  ծավալը, եթե նրա չափումներն են՝ 5դմ, 7դմ,  8դմ։

V=5x7x8=280դմ.

  • Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝          2 դմ,  12 սմ, 10 սմ։

V=2400սմ

  • Հաշվեք  6 դմ կող ունեցող  խորանադի ծավալը։

216դմ.

  • Հաշվեք  5 դմ կող ունեցող  խորանադի ծավալը։

275դմ.

  • Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 15սմ, 16սմ, 17 սմ։

V=16x17x15=1360

  • Ո՞ր ուղղանկյունանիստի ծավալն  է ավելի  մեծ, որն ունի 7սմ երկարություն, 5սմ լայնություն և  10սմ բարձրություն, թե՞ այն ուղղանկյունանիստ մակերևույթի մակերեսը, որն ունի 10սմ երկարություն, 7սմ լայնություն և  5սմ բարձրություն։

    Երկուսի ծավալի պատասխանները 350 է:

  • Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝

5 դմ, 4 դմ,  6 դմ։

120դմ.

  • Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝

3 դմ,  6 սմ, 10 սմ։

1800սմ.

  1. Հաշվեք  7 դմ կող ունեցող  խորանադի ծավալը։

329դմ.