Posted in Բնագիտություն

Ջերմաստիչաններ

Տաքացնելիս կամ սառեցնելիս մարմինների հետ տեղի են ունենում որոշ փոփոխություններ. մարմինները մի վիճակից անցնում են մեկ այլ վիճակի, սեղմվում են կամ ընդարձակվում: Այս փոփոխություններն ընդունված է անվանել ջերմային երևույթներ:
Օրինակ
Ջերմային երևույթներ են՝ հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը, ջերմային ընդարձակումը:
Հալում և պնդացում
Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:
 Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:
Որպեսզի նյութը հալվի, անհրաժեշտ է այդ նյութը տաքացնել մինչև որոշակի ջերմաստիճան: Բյուրեղային նյութերի համար այն խիստ որոշակի ջերմաստիճան է:
 Այն ջերմաստիճանը, որի դեպքում նյութը սկսում է հալվել, կոչվում է հալման ջերմաստիճան:

Օրինակ

Մի շարք նյութերի հալման ջերմաստիճանը (°C)

սնդիկ-39արծաթ962երկաթ1539
սառույց0ոսկի1064պլատին1772
անագ232պղինձ1085վոլֆրամ3387
կապար327չուգուն1200ցինկ420
ալյումին660պողպատ1500

Հալման ջերմաստիճանում նյութը կարող է գտնվել և՛ պինդ, և՛ հեղուկ վիճակում:

0°C-ում ջուրը կարող է գտնվել և՛ պինդ, և՛ հեղուկ վիճակներում: Այդ ջերմաստիճանում սառույցը հալելու համար պետք է նրան էներգիա հաղորդել, իսկ ջուրը պնդացնելու համար՝ նրանից էներգիա վերցնել:

Հալման ընթացքում նյութի ջերմաստիճանը չի փոխվում:

https://resources.cdn.imdproc.am/67da13f1-1be7-41a2-bf5a-f2f48421c442/07e-i1.gif

Որոշ նյութեր, օրինակ՝ մոմը, ապակին, ձյութը, շոկոլադը չունեն հալման որոշակի ջերմաստիճան:
Այն նյութերը,որոնց անցումը մի վիճակից մյուս վիճակին տեղի է ունենում ոչ թե որոշակի ջերմաստիճանում, այլ՝ աստիճանաբար, անվանում են ամորֆ նյութեր:
Հալման և պնդացման երևույթները, դեռ հին ժամանակներից, մարդիկ օգտագործում են մետաղից տարբեր գործիքներ պատրաստելիս: Այդ նպատակով մետաղը հալում ու լցնում են նախապես պատրաստված կաղապարների մեջ և սառելուց հետո հանում կաղապարից:

 Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:

https://resources.cdn.imdproc.am/19b26b7a-10d9-446b-ac2d-46ea1f76c6e4/evaporation%20%281%29.gif
https://resources.cdn.imdproc.am/bbefd5d0-0f9e-49dc-8479-2f048d07e1fd/condensation.gif

Հեղուկի գոլորշացումը տեղի է ունենում ցանկացած ջերմաստիճանում, սակայն որքան բարձր է ջերմաստիճանը, այնքան արագ է տեղի ունենում գոլորշացումը: Գոլորշացման արագությունը կախված է նաև հեղուկի տեսակից: Օրինակ` եթերը, սպիրտը միևնույն ջերմաստիճանում ավելի արագ են գոլորշանում, քան ջուրը:Երբ դրսում ցուրտ է, խոնավ բնակարանում ապակիները «քրտնում» են, դրանց վրա ջրի փոքրիկ կաթիլներ են հայտնվում:

https://resources.cdn.imdproc.am/9654b2c7-9e9e-4f2f-ba86-065cafd85e3c/condensation%20%281%29.gif

Նմանապես ցուրտ և խոնավ գիշերներին դրսում խոտի վրա ցող է առաջանում: Նշված դեպքերում ջրային գոլորշին փոխակերպվում է ջրի, այսինքն՝ տեղի է ունենում խտացում:

Գոլորշացմամբ և խտացմամբ են պայմանավորված տեղումները (տե՛ս շարժանկար): Երկրի մակերևույթին գտնվող ջուրը գոլորշանալով սկսում է վեր բարձրանալ: Վերևում, որտեղ ջերմաստիճանը ցածր է, գոլորշին խտանում է և անձրևի տեսքով թափվում ներքև:

https://resources.cdn.imdproc.am/ff97f77d-8356-41ca-819c-3ba845008ca0/1-V-LCpU4QSiSVISlBbY00vA.gif
https://resources.cdn.imdproc.am/1c57384d-aa7e-4e1d-a6a1-0f6757a8d459/ccprcess.gif

Գոլորշանում են նաև պինդ մարմինները, օրինակ՝ սառույցը։ Դրա հետևանքով դրսում կախված սպիտակեղենը չորանում է նաև ձմռան սառնամանիքին։ Հնարավոր է նաև հակառակը՝ գոլորշին անցնում է պինդ վիճակի: Օրինակ՝ եղյամի առաջացումը Գոլորշացման յուրահատուկ տեսակ է եռումը:
Հետևելով եռման պրոցեսին` կարելի է նկատել, թե անոթի հատակին ինչպես են առաջանում և, աստիճանաբար մեծանալով, վեր բարձրանում պղպջակներ (տե՛ս շարժանկար): Դրանք պարունակում են ջրում լուծված օդ և առաջացած ջրային գոլորշի: Յուրաքանչյուր հեղուկ եռում է խիստ որոշակի ջերմաստիճանում:

https://resources.cdn.imdproc.am/04273338-6d84-4a26-ba26-de59d6a1f0d0/boiling-water.gif

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Այն կախված է մթնոլորտային ճնշումից:
Նորմալ մթնոլորտային ճնշման դեպքում ջուրը եռում է 100°C ջերմաստիճանում: Եռման ողջ ընթացքում հեղուկի ջերմաստիճանը չի բարձրանում, չնայած մենք իրեն անընդհատ ջերմություն ենք հաղորդում: Հաղորդված ջերմությունը ծախսվում է ամբողջ ծավալից հեղուկի գոլորշացման համար:

Դասարանական աշխատանք.

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:

Գոլորշիացնում, պնդություն, հալել:

  • Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

Ջուրը եռացնել:

  • Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :

Այն որ թափպվում է օդի ընդհարձակման պատճառով

  • Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:

Հալվումը լինում է մարմինի պիմդ վիճակը դարնում է հեղուկ վիճակի:

Պնդացումը լինում է երբ մարմինի հեղուկ վիճակը դարնում է պինդ:

Posted in Բնագիտություն

Պարարտանյութեր, դրանց տեսակները

Պարարտանյութեր֊օգտագործվում են հողի հատկությունները և բույսերի սննդառությունը բարելավելու ու բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Պարարտանյութերը բարձրացնում են հողի բերրիությունը, բարձրացնում մշակաբույսերի բերքատվությունը և լավացնում բերքի որակը։ Պարարտանյութերը բերքի մեծ հավելում են տալիս, երբ հողը նաև ոռոգվում է։ Բերքի հետ ամեն տարի հողից հեռանում են զգալի քանակի սննդանյութեր, որի հետևանքով հողի բերրիությունն ընկնում է։ Պարարտանյութերի կիրառմամբ լրացվում է հողից հեռացված սննդանյութերի քանակությունը։ Պարարտանյութերի կիրառումից առավելագույն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է այն ճիշտ օգտագործել՝ ելնելով հողի հատկություններից և պարարտացվող մշակաբույսի սննդառության առանձնահատկություններից։

Պարարտանյութերը լինում են բնական և արհեստական։ Բնական պարարտանյութեր են`

Գոմաղբ

Գոմաղբը երկարատև ազդեցության (հողի մեջ մտցնելուց հետո 3-5 տարվա ընթացքում) պարարտանյութ է։ Բարելավում է հողի կառուցվածքը՝ դարձնելով այն օդա և ջրաթափանց։ Գոմաղբով պարարտացվում է այգեբանջարանոցային բույսերի համար նախատեսված հողը՝ աշնանը կամ գարնանը։

Թռչնաղբ

Թռչնաղբը հեշտ յուրացվող հիմնական սննդատարրերի բարձր պարունակությամբ, արագ ներգործող պարարտանյութ է։ Օգտագործում են հիմնականում պարարտացման (բնական վիճակում), օժանդակ սնուցման (հեղուկ վիճակում) նպատակով։

Տորֆ

Տորֆը պարունակում է զգալի քանակությամբ օրգանական նյութեր։

Բուսահող

Ստանում են գոմաղբի և տարբեր բուսական մնացորդների (տերևխոտ և այլն) քայքայումից։ Բուսանողը մյուս պարարտանյութերից տարբերվում է յուրացվող սննդանյութերի բարձր պարունակությամբ։

Գոմաղբահեղուկ

Գոմաղբահեղուկն արագ ներգործող, հիմնականում ազոտակալիումական պարարտանյութ է։ Բույսերի լրացուցիչ սնուցման համար օգտագործում են 1։5 հարաբերությամբ նոսրացված գոմաղբահեղուկ։

Արհեստական պարարտանյութերն են` ազոտական, կալիումական, ֆոսֆորական, համալիր, միկրոպարարտանյութեր։

Պարարտանյութերը հողին պետք է տալ ճիշտ քանակով, որպեսզի արդյունավետ լինի, հակառակ դեպքում կվնասենք բույսերը։

Posted in Բնագիտություն

Բնագիտություն

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավaորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մսը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն

Posted in Բնագիտություն

Մթնոլորտի տաքացումը

Մթնոլորտի տաքացումը: Երկիր մոլորակի լույսի և ջերմության հիմ­նական աղբյուրն Արեգակն է: Արեգակից ստացվող ջերմության շնորհիվ՝ սկզբից տաքանում է երկրագնդի մակերևույթը, և ապա՝ այդ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին:

Արեգակի ճառագայթներն ազատ անցնում են օդի միջով, և այն գրեթե չեն տաքացնում: Պատճառն այն է, որ օդն ապակու նման թափանցիկ է: Ե­թե տանը կամ դասարանում շոշափեք պատուհանից ներս ընկած ճառա­գայթների տակ գտնվող առարկաները` նստարանը, աթոռը, սեղանը, պա­յուսակը և այլն, ապա կզգաք, որ դրանք տաք են: Սակայն պատուհանի ա­պակին, որով անցնում են ճառագայթները, նույն պահին սառն է:

Երկրի մակերևույթից ինչքան բարձրանում ենք դեպի վեր, այնքան օ­դի ջերմաստիճանը նվազում է: Հայտնի է, որ ներքնոլորտի ստորին շերտե­րում յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է միջինը 5-6 °C-ով: Օրինակ՝ եթե ծովի մակարդակին օդի ջերմաստիճանը +24 0C է, ապա ծովափին գտնվող 2 կմ բարձրութլամբ լեռան գագաթին նույն պահին կլինի +14 0C (24 0C — 2 ■ 5 0C = 14 0C):

Օդի ջերմաստիճանի չափումը: Օդերևութաբանական կայանում օդի ջերմաստիճանը չափում են ստվերում՝ ջերմաչափով, որը տեղադրված է փայտից պատրաստված հատուկ տնակում: Տնակը տեղադրում են գետնից 2 մ բարձրության վրա, որպեսզի Երկրի մակերևույթին գտնվող առարկաների ջերմությունը չազդի ջերմաչափի ցուցմունքի վրա:
Օդի ջերմաստիճանը չափում են օրական 8 անգամ՝ 3 ժամը մեկ:

Օդի օրական միջին ջերմաստիճանը հաշ­վում են հետեյալ կերպ: Ենթադրենք՝ օրվա ըն­թացքում կատարված 8 չափումից ստացվել են հետեյալ արդյունքները՝ 00, -20, -40, +10, +40, +100, +50, +20C: Այս չափումներից առանձին-առանձին հաշվում ենք դրական ջերմաս­տիճանների գումարը՝ +22 0C, և բացասական ջերմաստիճանների գումարը՝ -6 0C, այնուհետե (22 — 6) տարբերությունը բաժանում չափումների թվին՝ 8-ի՝ (22 — 6) : 8 = +20C: Այսպիսով՝ այդ օրն օդի միջին ջերմաստիճանը +2 0C է:

Նույն ձևով հաշվում են ամսական և տարեկան միջին ջերմաստիճան­ները:

Օրվա ընթացքում օդի ամենացածր ջերմաստիճանն անամպ օրերին դիտվում է վաղ առավոտյան՝ արևածագից առաջ, իսկ ամենաբարձրը՝ կե­սօրից 2-3 ժամ հետո:

Մայրամուտից հետո Երկրի մակերևույթը, ամբողջ գիշեր ջերմություն չստանալով, սառում է: Արևածագից սկսած՝ օդը նորից տաքանում է, և ժամը 14-15-ին դիտվում է օդի ամենաբարձր ջերմաստիճանը: Պատճառն այն է, որ սկզբից տաքանում է Երկրի մակերևույթը, ինչից հետո նոր միայն՝ ջերմությունն աստիճանաբար հա­ղորդվում է մթնոլորտին, որը 2-3 ժամ ուշացու­մով է տաքանում:

Ջերմության, բաշխումը Երկրի վրա: Երկ­րագնդի վրա Արեգակից ստացվող ջերմութ­յունը բաշխվում է խիստ անհավասարաչափ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհագրական տարբեր լայնություն­ներում Արեգակի ճառագայթները տարբեր անկ­յան տակ են ընկնում Երկրի մակերևույթի վրա:

Երկրագնդի ցածր լայնություններում, մաս­նավորապես՝ հասարակածի վրա, ճառագայթներն րնկնում են հիմնակա­նում ուղղահայաց, և այդ պատճառով այս լայնություններն ավելի շատ ջերմություն են ստանում:

Դեպի բարձր լայնություններն Արեգակի ճառագայթների կազմած անկունր Երկրի մակերևույթի հետ աստիճանաբար փոքրանում է, իսկ բևեռներում գրեթե շոշափում է: Ուստի այս լայնություններն Արեգակից ա­վելի քիչ ջերմություն են ստանում, և ցուրտ է լինում:

Posted in Բնագիտություն

երկրի օդային հագուստը

Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:

Մեր շրջապատում ամենուրեք օդ կա, բայց մենք այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թա­փանցիկ: Կապույտ երկինքը, որ ողող­ված է արևի ճառագայթներով, նույն­պես օդի հաստ շերտ է: Օդ կա նաև ջրի մեջ:

Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը մի քանի րոպե: Հետևաբար օդով է պայմանավորված կյանքի գոյությունը Երկրի վրա:

Կատարած բազմաթիվ փորձերի շնորհիվ գիտնականներն ապա­ցուցել են, որ օդը տարբեր գազերի խառնուրդ է: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից: Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:

Նշված գազերից բացի օդում միշտ լինում են ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, ծխի, մրի և փոշու մասնիկներ: Օդում եղած ջրային գոլորշիներից են առաջանում ամպերը և մառախուղը: Ամպերից էլ թափ­վում են մթնոլորտային տեղումները՝ անձրևը, ձյունը և կարկուտը:

Բոլորիս քաջ ծանոթ քամին օդի հորիզոնական տեղաշարժման արդյունք է:

Օդը ջերմության վատ հաղորդիչ է: Դրա համար էլ բնակարանների և դասասենյակների պատուհանները սովորաբար երկփեղկ են լինում: Ձմռանը, երբ դրսում ցուրտ է, փեղկերի միջև եղած օդը չի թողնում, որ ցուրտն անցնի բնակարան կամ դասասենյակ: Նույն ձևով էլ օդը չի թողնում, որ ներսի տաքությունը դուրս գա:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:

Առանց օդի չեն կարող ապրել:

  • Ի՞նչ գազերից է կազմված օդը:

Ազոտ,թթվածին, ածխաթթու-գազ,ջրայինգոլորշի:

  • Օդի ի՞նչ հատկությունների ես ծանոթ:

Անհոտ,անտես,գազային, աշխարհի ամենա կարևոր բաներից:

  • Ինչպե՞ս կարող ես ապացուցել, որ քո շրջապատում օդ կա: Կատարի՜ր առաջադրանքները և կհամոզվես:

Առաջադրանք 1

Վերցրո՜ւ նեղ վզիկով շիշ և դրա վրա դի՜ր ձագար: Ձագարի պոչը փաթաթի’ր թաց թղթով այնպես, որ այն ամուր մտնի շշի մեջ: Ձագարով շուր լցրո՜ւ շշի մեշ: Ինչո՞ւ է ջուրը ձագարից դանդաղ լցվում շշի մեշ: Մի փոքր բարձրացրո՜ւ ձագարը, որպեսզի շշի և ձագարի միշև ճեղք գոյանա: Բացատրի՜ր դիտարկված երևույթները: Կատարի՜ր հետևություններ: Ձեռքի տակ ձագար չունենալու դեպքում այն կարելի է պատրաստել ստվարաթղթից կամ հաստ թղթից:

Առաջադրանք 2

Որոշի՜ր՝ կախվա՞ծ է արդյոք այրման տևողությունը օդի քանակից (փորձը կատա­րի՜ր մեծերի ներկայությամբ, զգուշորեն):

Պատվանդանների վրա ամրացրո՜ւ երեք մոմ և վառի՜ր դրանք: Մոմերից մեկը ծածկի՜ր մեկ լիտրանոց ապակե տարայով, մյուսը՝ երկու լիտրանոցով, իսկ երրորդը թող բաց մնա: Մոմերից ո՞րը շուտ կհանգչի: Ինչո՞ւ:

1 լ. Տակ դրաց մոմը

Բլոգում գրի՜ առ քո դիտարկումներն ու հետևությունները:

Առանց թթվածնի ոչ-մի բան չի վառվի

Առաջադրանք 3

Պարզելու համար, թե ինչպես է տաքանում

Երկրամերձ օդը, վերցրո՜ւ երկու թափանցիկ, անգույն ապակի: Դրանցից մեկը ներկի’ր սև գույնով: Ապակիները դի’ր ձյան վրա այնպես, որ երկուսն էլ արևի ճառագայթներից հավասարա­պես տաքանան: Ո՞ր ապակու տակ ձյունը արագ կհալչի: Մո՞ւգ, թե՞ թափանցիկ մարմիններն են շուտ տաքանում:

Սև գույնը:

Posted in Բնագիտություն

գետ աղբյուր լիճ

Դու արդեն գիտես, որ երկրագնդի վրա ամենաշատ ջուրը օվկիա­նոսներում և ծովերում է: Շատ ջուր կա նաև աղբյուրներում, գետերում, լճրում և ճահիճներում:
Երկրի մակերևույթին տեղացած անձրևի կամ հալած ձյան ջրերի մի մասը գոլորշիանում է, իսկ մյուս մասը’ ներծծվում հողի մեջ և շարժվում են դեպի գետնի խորքերը այնքան ժամանակ, քանի դեռ չի հանդիպել կավի կամ այլ ապարաշերտերի, որոնց միջով ջուրը չի թափանցում: Այստեղ ջրերը կուտակվում են, ապա հոսում տեղանքի թեքության ուղղությամբ:

Երբ ստորերկրյա այդ ջրերը հասնում են ձորակի կամ զառիթափ , գետնի տակից նորից դուրս են գալիս Երկրի մակերես և առաջացնում աղբյուր: Սովորաբար աղբյուրների ջուրը լինում է մաքուր և սառնորակ: Հայաստանում աղբյուր­ներ շատ կան: Աղբյուրների ջուրը մարդիկ օգտագործում են խմելու համար: Աղբյուրից բխող ջուրը մի տեղում երկար մնալ չի կարող, այն սկսում է հոսել որպես փոքրիկ առվակ: ճանապարհին այն կարող է հանդիպել նման այլ առվակների, որոնք միախառնվում են և աջացնում գետակներ, իսկ գետակները’ գետեր:
Գետեր էլ կան, որոնք աղբյուրներից սկիզբ չեն առնում: Հրազդան գետը, օրինակ, սկիզբ է առնում Սևանա լճից:
Ավելի մեծ գետի մեջ թափվող փոքր գետերը կոչվում են վտակներ:
Որքան շատ են վտակները, այնքան ջրառատ է գետը:
Հատկապես լեռներում գետերը երբեմն մեծ բարձրություններից գահավիժում են որպես ջրվեժներ:
Գետերը մեծ նշանակություն ունեն մարդկանց կյանքում: Գետերի ջրերն անհրաժեշտ են գյուղերին ու քաղաքներին, գործարաններին ու ֆաբրիկաներին: Գետերի ջրով ոռոգվում են մշակվող հողերը:
Անձրևներից ու հալվող ձյունից, աղբյուրներից, գետակներից ու գետերից ջուրը հաճախ լցվում է Երկրի մակերևույթի իջվածքներն ու վիթխարի գոգերը’ առաջացնելով լճեր:
Երկրագնդի ցամաքի’ ջրով լցված ընդարձակ գոգավորությունը կոչվում Է լիճ: Լճերն իրենց չափերով, խորությամբ խիստ տարբեր են: Կան ծովերի չափ հսկայական լճեր և այնքան փոքրերը, որոնց մակերեսը մի խաղահրապարակի չափ Է :

Աշխարհի լճերի մեծ մասի ջուրը քաղցրահամ Է, այսինքն’ պիտանի Է խմելու համար: Կան լճեր Էլ, որոնց ջուրն այնքան աղի Է, որ այնտեղ բույսեր չեն աճում, կենդանիներ չեն ապրում: Քաղցրահամ լճերի ջուրը մարդն օգտագործում Է դաշտերը ոռոգելու համար: Այդպիսի լճերում ձուկ են որսում, նավարկում Են գբոսանավեր, ափերին կառուցում են հանգստյան տներ:

Posted in Բնագիտություն

Ավստրալիայի հայտնագործումը

Հին աշխարհի շատ իմաստուններ համոզված Էին, որ հյուսիսային կիսագնդում ընկած հսկայական ցամաքի պես, երկրագնդի հավասա­րակշռության պահպանման համար, հարավային կիսագնդում պետք է գտնվի մեծ, ամբողջական ցամաք: Այդ անհայտ ցամաքը փնտրել են շատ ծովագնացներ, որի արդյունքում հայտնաբերվել են Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների անհայտ շրջաններ, մեծ ու փոքր բազմաթիվ կղզիներ:

Continue reading “Ավստրալիայի հայտնագործումը”
Posted in Բնագիտություն

Հյուսիսային և Հարաֆային Ամերիկա

Հյուսիսային Ամերիկա․ առաջադրանք

Опубликовано 29 сентября, 2018

Լրացնել բաց թողնված բառերը՝

Հյուսիսային Ամերիկան մեծությամբ երորդ մայրցամաքն է: Այնտեղ կա 3 խոշոր պետություն՝Կանադա, Մեքսիկա, ԱՄՆ:

Այս խոշոր մայրցամաքում ավելի քան քսան երկիր կա։ Ամենամեծ պետությունը Կանադանն է: Ամենամեծ քաղաքը Մեխիկոն է: Ամենաբարձր լեռնագագաթը Մաք Քիլինին է, գտնվում է Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգում: Այս մայրցամաքի ամենամեծ լիճը Վերին լիճն է, գտնվում է Միացյալ Նահանգների և Կանադայի միջև, իսկ ամենամեծ անապատը մեծ ավազանն է , որը գտնվում է Միացյալ Նահանգներում: Ամենաերկար գետը Միսիսիպին է, որն ունի 6019 կիլոմետր երկարություն: Ամենամեծ կղզին Գրենլանդանն է:

Հարավային Ամերիկա․ առաջադրանք

Опубликовано 29 сентября, 2018

Լրացնել բաց թողնված բառերը՝

Հարավային Ամերիկայում, որ ձևով նման է եռանկյան, ընդամենը տասնըերկու անկախ երկիր կա, նաևԳվիանանն, որը պատկանում է Ֆրանսիային:

Հարավային Ամերիկայում կան անապատներ, բարձրաբերձ լեռներ, իսկ Վենասուելայում` Հուրոն գոտի վրա գտնվում է աշխարհի ամենաբարձր ջրվեժը`Անխել, որն ունի 1054 մետր բարձրություն: Մայրցամաքի ամենամեծ պետությունը Բռազիլիանն է։ Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռը Ակոնկագուա է, 6960 մետր բարձրությամբ, որը գտնվում է Արգենտինայում: Արգենտինայում է գտնվում նաև մայրցամաքի ամենամեծ անապատը՝ Պատագոնիա։ Ամենաերկար գետը Ամազոնն է, որը հիմնականում հոսում է Բրազիլիայի տարածքով, ընդհանուր երկարությունը կազմում է 6400 կիլոմետր։  Ամազոնում են գտնվում Պիռանա ձկները և հսկա Ալիգատոռը։