Posted in Մայրենի

Մայրենի Նոյեմբերի 16

Դասարանական աշխատանք

223. Նախադասությունները կարդա՛ և պարզի՛ր, թե ի՞նչ դեր ունեն ածականին ավելացված ավելի, պակաս, ամենից բառերը:

            Կետերը ջրի տակ կարողանում են երկար մնալ՝ մեկից երկու ժամ:
            Ծովային կրիաներն ավելի երկար են դիմանում՝ երեք ժամ և ավելի:
            Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից երկար է մնում.           նա կարող է մի քանի օր դուրս չգալ:
            Պինգվիններն ընդհանրապես խոշոր թռչուններ են:
            Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի խոշոր է, քան մյուս տեսակի   պինգվինները: Ամենից խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից հաճախ    հանդիպող տեսակներից է:
            Օվկիանոսի ջրերն ամենուր աղի են: Բայց բևեռային շրջաններում ջուրը պակաս          աղի է, քան մյուս տեղերում: Ամենից քիչ աղի է Բալթիկ ծովի ջուրը, իսկ ամենից       շատ՝ Կարմիր ծովինն ու Պարսից ծոցինը:

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

            Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:
            Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար,           ավելի բարձր:
            Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ,         ամենից երկար, ամենից բարձր:

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝


ամենից լավ — ամենալավ, լավագույն
ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն
փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

            Ամենավատ, գեղեցկագույն, բարձրագույն, ամենաազնիվ, ամենից հզոր, ամենից           ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն):     Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն   հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ         գերազանցությունը:
            Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս,           քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, —ագույն ածանցներով:

Leave a comment