Posted in Մայրենի

Մայրենի 16/5/2023

Ես մի պատմություն գիտեմ մի մարդու մասին: Նա աշխարհի ամենալավ մարդն էր:  Չգիտեմ, այս պատմությունը ձեզ դուր կգա՞, թե՝ չէ: Դե ինչ, պատմե՞մ, թե՞ չէ: Լա’վ, պատմեմ:

Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.

-Միշտ առաջինը կլինեմ ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կինեմ և վե՛րջ: Բայց դե հակառակը ստացվեց. նա միշտ և ամենուր վերջինն էր:Նա վերջինն էր նրանց մեջ, ովքեր վախենում էին, ովքեր փախչում էին, վերջինն էր նրանց մեջ, ովքեր ստեր էին փչում, ովքեր վատ բաներ էին անում… Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում առաջինն էին: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը առաջին ավազակն էր շրջանում, մեկն էլ առաջին հիմարն էր ամբողջ թաղում…Իսկ նա, հակառակը, վերջինն էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ  ինքը  հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում:Նա աշխարհի ամենալավ մարդն էր, բայց նա վերջինն էր, ով իմացավ այդ մասին: Այնքան վերջինը, որ այդպես էլ չիմացավ, որ ինքը աշխարհի ամենալավ մարդն է։

Leave a comment